• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Չինաստանի Նինբո քաղաքում կայացած՝ Կանաչ և կայուն զարգացման ֆորումին

29 ապրիլի, 2026
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Չինաստանի Նինբո քաղաքում կայացած՝ Կանաչ և կայուն զարգացման ֆորումին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026 թվականի ապրիլի 29-ին Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP 17) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը և Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը ՉԺՀ Նինբո քաղաքում մասնակցել են Շանհայի համագործակցության կազմակերպության ներքո կայացած՝ Կանաչ և կայուն զարգացման ֆորումին (Green and Sustainable Development Forum of the Shanghai Cooperation Organization)։

Ֆորումին տեսաուղերձով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով կայուն զարգացման և բնապահպանության ոլորտներում Չինաստանի և ՇՀԿ հետ համագործակցությունը խթանելու ՀՀ պատրաստակամությունը, ինչպես նաև՝ այդ համատեքստում, անդրադարձ է կատարել հոկտեմբերին Երևանում նախատեսվող ՄԱԿ Կենսաբազմազանության համաժողովին։

Ֆորումի՝ «Պահպանելով համաշխարհային կենսաբազմազանությունը բազմակողմ կառավարման միջոցով» (Conserving Global Biodiversity through Multistakeholder Governance) խորագրով քննարկմանը ՀՀ նախագահության հատուկ բանագնաց Մ․Մարգարյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, որպես համաժողովի ընթացքում նախատեսվող կարևոր առաջնահերթություն հիշատակել է COP 15-ի Չինաստանի նախագահության ընթացքում ընդունված Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի ներքո ստանձնված հանձնառությունների իրականացումը գնահատելու գործընթացի մեկնարկը։

Միջոցառման շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չինաստանի բնապահպանության նախարար Հուան Ռունցիուի, Նինբոյի քաղաքապետ Թան Ֆեյֆանի, ինչպես նաև՝ Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP 17 համաժողովի թեմայով հարցազրույց ունեցել տեղական լրատվամիջոցների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: